Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Dizzy kinetics» եվրոպական զույգը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

«Dizzy kinetics» եվրոպական զույգը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
18.06.2019 | 13:28

«Ձայնալաբ.Գյումրի» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և իրագործվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում, ներկայացնում է Մարեկ Չոլոնիևվսկու և Լուկաշ Սալանկևիչի «Kizzy Dinetics» ձայնային կատարումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Հանդիպումը երաժիշտների հետ տեղի կունենա հունիսի 20-ին՝ Երևանում:

«Dizzy kinetics» եվրոպական զույգը միախառնում է ժամանակակից ձայնային արվեստի տարբեր ձևերը, ներառյալ՝ կենդանի էլեկտրոնային երաժշտություն, փոխներգործություն, տեսանյութ: Նրանց համերգները հիմնված են տարբեր տարրերի հավաքակազմերի իրարամերժ հասկացությունների վրա՝ սովորական/անսովոր, կարճ/երկար, մոտիկ/հեռու, վառ/մթին, երկար/երկար/երկար, փափուկ/մութ:

Մարեկ Չոլոնիևսկին և Լուկաշ Սալանկևիչը փորձարարական, այլընտրանքային, արհեստավարժ մենակատարներ են և նվագում են էլեկտրոնային գործիքներ: Կիսաոճային, կիսահորինված և մասամբ հանպատրաստից նյութը այս երաժշտական զույգի բարդ և կատարելագործված նախընտրությունն է:


Արվեստագետներն առաջին անգամ հանդես են գալիս Հայաստանում Ձայնալաբ նախագծի շրջանակում:Միջոցառումը համաֆինանսավորում է Ադամ Միցկեւիչի ինստիտուտը (Լեհաստան)։

Դիտվել է՝ 6036

Մեկնաբանություններ